25/08/2017 09:59
Կոմայգու մոտ ծեծի են ենթարկվել միասեռականներ. «Իրավունք»
«Իրավունք»-ի տեղեկություններով՝ օրերս Կոմայգու տարածքում գիշերը վիճաբանություն է եղել, որը ավարտվել է ծեծկռտուքով:
«Ըստ տեղեկությունների՝ համասեռամոլների հետ վիճաբանել, ապա նրանց ծեծի են ենթարկել մի քանի տղաներ», - գրել է թերթը՝ հավելելով, որ միասեռականներից մեկը հայտնվել է հիվանդանոցում:
Ոստիկանությունից հաստատել են լուրը՝ նշելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: