25/08/2017 18:51
Բորիս Ջոնսոնը Brexit-ի համար գինն ուռճացված է համարում
Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը կարծում է, որ Brexit-ի համար Բրյուսելն առաջարկել է ուռճացված գին, հայտնում է «Известия»-ն:
Ինչպես հայտնում են անգլիական ԶԼՄ-ները, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ իր պարտավորությունները թագավորությունը կկատարի, սակայն կվճարի «ոչ պակաս և ոչ էլ ավելի»:
Ջոնսոնն ընդգծել է, որ չնայած պարտավորությունների կատարմանը՝ գնի հետ կտրականապես համաձայն չէ: