26/08/2017 09:54
Աջակողմյան ղեկ ունեցող մեքենաների ներկրման համար խոչընդոտներ կստեղծվեն. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենաների ներկրման համար խոչընդոտներ կստեղծվի: «Մեզ դիմած քաղաքացիներն անհանգստացած հայտնեցին, որ ճանապարհային ոստիկանությունը, իհարկե, գրանցում է աջ ղեկ ունեցող ավտոմեքենաները, սակայն զգուշացնում է, որ անպայման, ղեկային համակարգի կառուցվածքը փոխվեն», -գրել է թերթը
Թերթի թղթակիցը որպես մեքենա ներկրող փորձել է ստուգել լուրի իսկությունը՝ զանգահարելով ճանապարհային ոստիկանություն։
- Բարև Ձեզ, ես մեքենա եմ պատվիրել, որը շուտով կհասնի Փոթի։ Ճի՞շտ է, որ ՃՈ-ում չեն գրանցում աջ ղեկ ունեցող մեքենաները։
- Գրանցում ենք, բայց պետք է հետո փոխեք։ Գրանցելը գրանցում ենք, բայց պետք է փոխեք։
- Իրավական ակտ կա՞ ընդունված։
- Երեկ է ուժի մեջ մտել, բայց ճիշտն ասած, որոշում ... նման որոշում չի ընդունվել։ Խոսակցություն է, գրանցեք, բայց հետո պետք է փոխեք։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։