26/08/2017 12:59
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը կներկայացնի երկու ազատ ոճի ըմբիշ
Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է: Այսօր պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի 74-65-70-97 կգ քաշային կարգերի ըմբիշները, տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ 74 կգ Գրիգոր Գրիգորյանն ու 97 կգ Գեորգի Կետոևը:
Երկուսն էլ կմեկնարկեն որակավորման փուլից: Գրիգորյանի առաջին մրցակիցը Ճապոնիայի ներկայացուցիչ Սոհսուկե Տակատանին է, իսկ Կետոևինը՝ ֆրանսիացի Մաքսիմ Ֆրանսիոսը: