28/08/2017 17:46
Քենիան սահմանել է պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարի՝ աշխարհում ամենախիստ միջոցառումները
Քենիայում ուժի մեջ է մտել պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, վաճառքը և կիրառումն արգելող օրենքը, որը նախատեսում է մոտ 40 հազար դոլարի տուգանք և ազատազրկում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը։
Նոր սահմանափակող միջոցառումների մասին Քենիայի կառավարությունը հայտարարել էր դեռևս ընթացիկ տարվա մարտին։ Արգելքի խախտման համար նվազագույն տուգանքը կազմում է 19 հազար դոլար, առավելագույնը՝ 38 հազար դոլար, օրենքը նաև նախատեսում է պատիժ՝ մինչև 4 տարվա ազատազրկմամբ։ Դա աշխարհում պոլիէթիլենային տոպրակների տարածման դեմ պայքարի ամենախիստ օրենքն է։
Քենիայի կառավարությունը հայտարարում է, որ պոլիէթիլենային տոպրակներն աղտոտում են շրջակա միջավայրը, դրանց պատճառով խցանվում են կոյուղու խողովակները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի սուպերմարկետներում տարեկան իրացվում է մոտ 100 մլն այդպիսի փաթեթ։