28/08/2017 11:52
Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություններով են ընթանում, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի նավթի WTI տեսակի հուլիսյան ֆյուչերսներն նվազել են 0.06 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 47.68 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի օգոստոսի ֆյուչերսները աճել են 0.27 տոկոսով և հասել 52.55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: