28/08/2017 16:35
Կլյուվերտի 9-ամյա որդին տեղափոխվել է «Բարսելոն»
Հանրահայտ հոլանդացի հարձակվող Պատրիկ Կլյուվերտի կրտսեր որդին դարձել է «Բարսելոնի» ֆուտբոլիստ: Շեյն Կլյուվերտը, որն ավելի վաղ խաղում էր ՊՍԺ- ում, հանդես կգա կատալոնացիների 9-ամյա ֆուտբոլիստների կազմում, փոխանցում է Championat.com-ը:
Այս տարվա հուլիսին հարձակվող Շեյն Կլյուվերտը դարձել է Նիդեռլանդների պատմության ամենակրտսեր մարզիկը, որը պայմանագիր է կնքել մարզական հագուստ արտադրող ընկերության հետ: 9 տարեկանում նա հնգամյա պայմանագիր է ստորագրել աշխարհահռչակ Nike-ի հետ:
Հիշեցնենք, որ Կյույվերտի ավագ որդի 18-ամյա Ջասթինը հանդես է գալիս Ամստերդամի «Այաքսում»: