28/08/2017 15:14
«Նաիրիտ»-ում է ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի խումբը, այրվում է լաքէթինոլ նյութը
Երևանի «Նաիրիտ» գործարանի այրվող հատվածում այս պահի դրությամբ աշխատում է մեկ ավտոսանդուղք, 11 մարտական հաշվարկ, որից երկուսը՝ «Նաիրիտ»-ի հրշեջ ջոկատից են, Aysor.am-ին ասացին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Բացի այդ, այս պահին դեպքի վայրում է ՀՀ ԱԻՆ Փրկակար ծառայության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի խումբը:
«Նախնական տվյալներով, այչվում է լաքէթինոլ նյութը: Դրա այրումը և այրման հետևանքով առաջացած ծուխը թունավոր չէ», - նշեցին ԱԻՆ լրատվական ծառայությունում: