29/08/2017 09:32
Կրթության պետական տեսչության պետի գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանի գլխին վաղուց էին սև ամպեր կուտակվել։ Նախ նրան ուղարկեցին արձակուրդ՝ այլևս չվերադառնալու ծրագրով։ Այժմ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՅԴ-ական Նաիրի Սաղաթելյանը՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրը։
Նա Լևոն Մկրտչյանի հրամանով շարքային տեսուչից նշանակվել էր տեսչության պետի տեղակալ: Այժմ սրընթաց գնում է դեպի տեսչական մարմնի ղեկավար։ Սրանով, թերևս, ՀՅԴ-ն կոմպենսացնում է Իշխան Սաղաթելյանի ԱԺ չգնալը՝ նրա ձայները չբավարարեցին պատգամավոր դառնալուն, եղբորը նշանակել են տեսչականի ԺՊ, իրեն՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի իրավախորհրդատու։ Ի դեպ, Կարապետյանի արձակուրդ գնալուց 3 օր հետո պետի ԺՊ-ն չեղյալ է համարել Արմավիրի 24 ուսհաստատությունների ստուգման հրամանը»: