29/08/2017 17:25
Կանադացի խորհրդարանականները զեկույց են պատրաստելու Ադրբեջանի ռազմական հանցագործություններըի մասին
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։
Է.Նալբանդյանը կարևորել է կանադացի խորհրդարանականների պարեբերական այցելությունները և նրանց ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։
Խորհրդարանականները ներկայացրել են «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ինչպես նաև Հայաստան և Արցախ իրենց փաաստահավաք առաքելության նպատակը` ուսումնասիրել անցյալ տարվա Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ընթացքում կատարված մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն ու ռազմական հանցագործությունները և զեկույց պատրաստել դրանց մասին։
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձել ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի գործած ռազմական հանցագործություններին։