29/08/2017 12:05
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,45 տոկոսով՝ հասնելով 47,78 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,35 տոկոսով՝ հասնելով 52.07 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: