29/08/2017 16:41
Իսրայելի ՊՆ-ն արգելափակել է Orbitier ԱԹՍ-ի մատակարարումը Ադրբեջան
Իսրայելական Aeronautics ընկերությունը հրապարակել է բորսային կոմյունիկե, որի համաձայն երկրի պաշտպանության նախարարության արտահանման վերահսկման բաժինը ժամանակավորապես արգելափակել է կարևոր հաճախորդի հետ գործարքը՝ 20 միլիոն դոլլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքեր մատակարարելու վերաբերյալ, տեղեկացնում է Newsru.co.il կայքը:
Կոմյունիկեում նշվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն 2017-2018 թվականներին: 2016 թվականին տվյալ հաճախորդի գնումներից ստացված գումարը կազմել է ընկերության շահույթի 20 տոկոսը, իսկ 2015 թվականին՝ 18 տոկոսը:
Ընկերությունից հաճախորդի անունը չեն հնչեցնում՝ միևնույն ժամանակ նշելով, որ այդ երկիրը Moody's-ի ցուցակում ունի «Ba» վարկանիշը, և Իսրայելի հետ ունի սերտ տնտեսական հարաբերություններ:
Բացի այդ, այդ երկրում գտնվում է զենք արտադրող այդ ընկերության պահեստամասեր արտադրող գործարանը:
Պարբերականի տեղեկություններով Aeronautics Defense Systems-ն, ըստ այդ վարկանիշի, ունի երկու հաճախորդ՝ Սերբիա և Ադրբեջան, որից միայն Ադրբեջանում ունի պահեստամասեր արտադրող գործարան: Միևնույն ժամանակ ընկերության կոմյունիկեյում հստակ Ադրբեջան նշված չէ: