29/08/2017 12:32
Հայ մարզիկները «Ունիվերսիադա-2017»-ին նվաճեցին 6-րդ մեդալը
Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե, տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը(70 կգ) սանդա ուշու մրցաձևի կիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզե մեդալակիր։
Հայ մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: