29/08/2017 10:27
1995 թվականից հետո առաջին անգամ է, որ ՀՀ ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում. Հրաչյա Ռոսոտոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Հայաստանի Հանրապետության ազատ ոճի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին (97 կգ) և Լևան Բերիանիձեին (125 կգ), տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար: «1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ», - ասել է նախարարը:
Մարզիկնեը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար: