Մենք այլևս այն նույն մարդիկ չէինք, ովքեր հանդիպել էին 7 տարի առաջ. Մարիամ Սարյանը՝ ամուսնալուծության և  մոսկովյան գործունեության մասին

29/08/2017 13:50

Մենք այլևս այն նույն մարդիկ չէինք, ովքեր հանդիպել էին 7 տարի առաջ. Մարիամ Սարյանը՝ ամուսնալուծության և մոսկովյան գործունեության մասին


Դերասանուհի Մարիամ Սարյանն, ով տևական ժամանակ է՝ իր գործունեությունը ծավալում է հայրենիքի սահմաններից դուրս, այսօր ստեղծագործական ու անձնական կյանքում բազմաթիվ նորություններ ունի: Գործնականում դերասանուհու կյանքը լեցուն է ու հագեցած, անձնականում՝ ամուսնալուծություն, որը, սակայն, նրան չի ընկճում ու կաշկանդում: Նկատում է՝ կյանքում ամեն ինչ լինում է ճիշտ ժամանակին ու հստակ նպատակով:

Անձնական կյանքի՝ հանրությունից փակ էջերը Մարիամ Սարյանն առաջին անգամ բացում է հենց Aysor.am-ի հյուրասրահում:

- Մարիամ, արդեն տևական ժամանակ է՝ Մոսկվայում եք ապրում: Ներկա պահին ի՞նչ զբաղվածություն ունեք, ի՞նչ գործունեություն եք ծավալում:

- Ինչպես միշտ՝ զբաղված եմ ներկայացումներում: Այս թատերաշրջանը կսկսեմ 4 ներկայացումներով: Նաև առաջարկ ունեմ բեմադրություն անելու… Ասեմ, որ արդեն նաև նկարահանման հրապարակում եմ հայտնվում, երգում եմ…  Տեսնենք՝ ճանապարհն ինձ ուր կտանի (ժպտում է՝ հեղ.): 

- Մոնոներկայացումներո՞վ եք հանդես գալիս:

- Ոչ, մոնոներկայացում ես միայն բեմադրել եմ և ոչ խաղացել… Հիմա զբաղվածություն ունեմ «Лизистрата», «Дипломат», «Шинель» ներկայացումներում, որոնք բեմադրվում են տարբեր թատրոններում: Թեև ես այս ներկայացումներում հրավիրյալ դերասանուհի եմ, բայց սրանցից ոմանք խաղացանկային են: 

- Ի դեպ, մինչ Ձեր՝ Հայաստանից մեկնելն այստեղ 18+ ֆորմատով ներկայացում էիք բեմադրել, որը նախնական փուլում որոշակի դժվարություններ հաղթահարեց: Ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ ներկայացումը:

- Այո, «Չեմ բողոքումն» արդեն 5 տարեկան է, այս գարնանը նշեցինք նրա ծնունդն ու նորից բեմ բարձրացրեցինք: Սակայն ներկա պահին այդ նախագիծը դադարի մեջ է:

- Բեմական զբաղվածության պակաս չունեք, իսկ ֆիլմերի մասի՞ն ինչ կասեք:

- Չնայած դժվար, բայց անհնարին չեղավ այդ ասպարեզ ներխուժել: Արդեն իսկ առաջարակներ ունեմ, 2018 թվականի գարունն առատ կլինի նկարահանումներով:

- Նշեցիք, որ նաև երգում եք: Որտեղի՞ց սերը երգի նկատմամբ: Պրոֆեսիոնալ գիտելիքներ ստացե՞լ եք երգի ասպարեզում:

- Երգել ինձ Մոսկվան ստիպեց (ժպտում է՝ հեղ.): Մինչ այս, այդ ուղղությամբ չէի էլ մտածել: Թատերական ինստիտուտում երաժշտական հմտություններ էլ եմ ստացել, 4 տարի վոկալ եմ սովորել, բայց չեմ համարել, թե դա բավարար է երգելու համար: Երբ Մոսկվայում մյուզիքլում աշխատելու հրավեր ստացա, այդ շրջանակներում 8 ամիս աշխատեցի դասախոս Օլգա Բեզրուկովայի հետ, ու բոլորովին նոր աշխարհ բացվեց ինձ համար: Այս ընտրությանս մեջ մեծ ազդեցություն ունեցավ նաև իմ գործընկեր, երաժիշտ-դերասան Սոբակա Ռիժիյը (Դմիտրի Սեմյոնով): Հենց նա հետագայում հրավիրեց տարբեր համերգների ժամանակ իր հետ երգելու: Սկզբում որպես բեք վոկալ էի, հետո նաև փողային նվագախմբի հետ որպես մենակատար հանդես եկա: Չնայած իմ վախերին և «չեմուչումերին», պնդմանս, թե ես շատ քիչ գիտելիքի եմ տիրապետում այս ոլորտում, նա ասում էր. «Մի մտածիր, գնա դեպի արմատներդ, ամեն ինչ արդեն արյանդ մեջ է»:

- Երգը, որպես աշխատանք, որքանո՞վ է Ձեզ օգնում:

- Ընդհանրապես, երաժշտությունն ուղիղ կապ ունի մարդու թե՛ հոգևոր աշխարհի, թե՛ մտավոր զարգացվածության հետ: Այնպես որ, այդ հարցում, միանշանակ, շահել եմ… Մի անգամ համերգի ավարտից հետո մտա գրիմանոց ու նույն պահին էլ ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ չեմ հիշում, թե ինչպես է անցել համերգը, ինչպե՞ս եմ երգել: Միայն սկիզբն եմ հիշում ու գրիմանոց մտնելս… Իմ գործն էլ հենց դա է՝ որոշ ժամանակով կերպար, մարդ, պատմություն, ձայն կամ հնչյուն դառնալը: Դու այլևս չես ենթարկվում իրականության և ժամանակի պայմաններին: Այսպիսի մի տերմին կա՝ «точка невозврата»՝ պահ, որից հետո մի ամբողջ աշխարհ ես գտնում ու այլևս չես կարող առաջվանը լինել (ժպտում է՝ հեղ.): Ի դեպ, հիմա երգում եմ նաև Ռոմանսի պետական տան համույթում, սեպտեմբերի 10-ին էլ համերգ ունենք: Այս կոմպոզիցիան՝ «Մոսկովյան պատուհան», ջազային է, ես էլ որպես մենակատար եմ ներկայանալու: Սա ինձ համար երևի ամենաբարդ նախագիծն էր, սովորեցի երաժշտությունը «կարդալ»:

- Հետևո՞ւմ եք հայաստանյան մշակութային անցուդարձին: Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա հայ թատրոնն ու հայ կինոն:

- Ինձ իրավունք չեմ վերապահի գնահատել հայաստանյան մշակութային վիճակը, քանի որ հեռացել եմ նրանից: Միայն կասեմ, որ մեզանից ավելի երիտասարդ սերունդը հուսադրող է, իրենց ձեռագիրն անպայման կթողնեն, մի նոր «բառ» կասեն: 

- Մարիամ, դուք Մոսկվա մեկնել էիք Ձեր ամուսնու՝ նկարիչ Արթուր Սարյանի հետ: Տեղեկացա, որ 6 տարվա ամուսնական կյանքից հետո արդեն գրեթե մեկ տարի է՝ ամուսնալուծվել եք: Ի՞նչը պատճառ դարձավ երիտասարդ ընտանիքի կազմալուծմանը:

-  Պատճառը կյանքի բնականոն ընթացքն է: Մենք այլևս այն նույն մարդիկ չէինք, ովքեր հանդիպել էին 7 տարի առաջ: Կարծում եմ՝ դա նորմալ երևույթ է: Չնայած՝ նույնքան մտերիմ էինք, բայց յուրաքանչյուրս զարգացել էր տարբեր կամ նման ուղղություններով: Ու մեր ճանապարհները տարբեր կողմեր պետք է գնային: Դա երկուսս էինք գիտակցում…

- Այսինքն՝ որևէ կոնկրետ իրադարձություն չի՞ հրահրել այս բաժանումը:

- Ո՛չ, որևէ իրադարձային դրդապատճառ չենք ունեցել բաժանվելու համար: Ընդհանրապես, Արթուրը լավ մարդ ու նկարիչ է, ես իրեն միայն երջանկություն եմ ցանկանում: Համոզված եմ՝ նա էլ ինձ:

- Ամուսնալուծված շատ զույգեր պնդում են, որ կարողանում են հետագայում լավ ընկերներ մնալ: Ձեզ դա հաջողվե՞լ է,. թե դա միայն «հանուն երեխայի» պարագայում է լինում…

- Մենք հիմա էլ լավ հարաբերություններ ունենք ու հրաշալի ընկերներ ենք: Ինչ որ կարող էինք միմյանց տալ, արդեն տվել էինք: Ես նրան շնորհակալ եմ մեր անցած ճանապարհի համար: Դա իմ կյանքի մի մեծ շրջան է, որն ինձ դարձրեց այն, ինչ կամ:

- Չե՞ք մտածում երբևէ վերամիավորվելու մասին:

- Ո՛չ:

- Կարծես թե ճի՞շտ են խոսակցությունները, որ ստեղծագործող մարդիկ ընտանիքում միմյանց դժվար են հասկանում…

- (Մտածում է՝ հեղ.) չէի ասի, մենք միմյանց վատ չենք հասկացել: Կարծում եմ՝ ամեն բան էլ սկիզբ ու վերջ ունի: Կարծրատիպը, թե պետք է պահպանել հարաբերությունները, քանի դեռ լուրջ իրադարձություն չի եղել, հանգեցնում է սխալ ու անդառնալի հետևանքների: Իսկ քանի որ մենք միմյանց հարգում էինք ու անկեղծ էինք, գիտակցելով գնացինք այդ քայլին:

- Հայկական միջավայրում ամուսնալուծությունը կանանց համար որոշ բարդույթների պատճառ է դառնում: Թեև Հայաստանում չեք բնակվում, սակայն հարազատների շրջապատում նման կոմպլեքսներ զգո՞ւմ եք:

- Հարազատներիս հարցում բախտս առանձնահատուկ է բերել: Նրանք ինձ սիրում են առանց եթեների: Եղբայրներիս ու ծնողներիս միակ պարտադիր պահանջը երջանիկ լինելս է (ժպտում է՝ հեղ.): Չնայած հեռավորությանը, սցենար գրելուց մինչև անձնական ու կենցաղային հարցեր, նրանք միշտ կողքիս են: Ես որևէ կոմպլեքս չեմ զգում:

- Մարիամ, չնայած ամուսնալուծությանը, փաստորեն Ձեր ամուսնու Սարյան ազգանունից չեք հրաժարվում…

- Անկախ նրանից, թե իմ կյանքն ինչպես է ընթանում, ես արդեն Մարիամ Սարյանն եմ: Համարենք, որ դա իմ կեղծանունն է (ժպտում է՝ հեղ.):  

- Ինքներդ Ձեզ համար որոշե՞լ եք, թե այսուհետ տղամարդու որ հատկանիշներին ուշադրություն կդարձնեք:

- Որոշել եմ ուշադրություն դարձնել իմ հատկանիշներին, մեզ շրջապատող մարդիկ մեր արտացոլումն են: Ընդհանրապես, կարծում եմ, մարդն ինքն իրեն պետք է լիարժեք զգա՝ անկախ պայմաններից: Չկան ոչ մի «կեսեր», կա լիարժեքություն և վերջ: Եթե այդ զգացումը չունես, ապա երբեք լիարժեք չես լինի ոչ մեկի կողքին, ոչ ոք քեզ չի լրացնի:

- Այժմ Մոսկվայում մենա՞կ եք: Օտար երկրում դժվար չէ՞ միայնակ կնոջ համար, գուցե Հայաստա՞ն վերադառնաք:

- Մենակ չեմ, փիսիկիս հետ եմ (ծիծաղում է՝ հեղ.)… Ճիշտն ասած, վերադառնալու ցանկություն ունեի: Ես Մոսկվան չեմ սիրել, մենք կարճ ժամանակով էինք այստեղ եկել, բայց պարզվեց՝ Մոսկվան ինձ սիրեց… Արդեն պայմանագրեր ունեի, նախագծեր, ու ընտանիքիս հետ ընդհանուր որոշում կայացրեցինք… Ինչ վերաբերում է դժվարություններին, ապա ամենամեծ դժվարությունն այն է, որ այստեղ ցուրտ է (ժպտում է՝ հեղ.): Վերջին բեկումնային տարիներից հետո սկսել եմ ավելի շատ վստահել կյանքին: Գիտեմ, որ «հեռուն կգնամ» (ժպտում է՝ հեղ.):

- Ի դեպ, Մոսկվայում բնակարան ունե՞ք, թե՞ վարձակալության սկզբունքով եք բնակվում…

- Բնակարան չունեմ, վարձակալում եմ: Բայց զգացողություն ունեմ, որ Մոսկվան իմ կյանքի մի կարևոր փուլ է, որը շուտով կավարտվի: Տեսնենք…

- Եզրափակելով հարցազրույցը՝ կա՞ ինչ որ բան, ինչի համար ափսոսում եք կյանքում:

- Անկեղծ՝ չեմ ափսոսում: Ամենաթանկն, ինչը կարող ես ձեռք բերել, կյանքի փորձն է: Ես կարող եմ վստահ ասել, որ շատ հետաքրքիր ու գունեղ եմ ապրում: Եթե ամեն ինչ նորից սկսելու լինեի, ճանապարհս նույնը կլիներ, որպեսզի դառնայի այն, ինչ կամ: Ես կյանքից շնորհակալ եմ, այն ոչ մի րոպե չի դադարում ինձ զարմացնել ու հիացնել: Մի խոսքով՝ չեմ տխրում (ժպտում է՝ հեղ.):

 

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում Այսօր, 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել Այսօր, 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին Այսօր, 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա Այսօր, 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն Այսօր, 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել Այսօր, 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում Այսօր, 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն Այսօր, 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր Այսօր, 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Այսօր, 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել Այսօր, 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Այսօր, 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ Այսօր, 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» Այսօր, 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան Այսօր, 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան Այսօր, 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին Այսօր, 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան Այսօր, 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան Այսօր, 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ Այսօր, 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ Այսօր, 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը Այսօր, 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա Այսօր, 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան Այսօր, 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան Այսօր, 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան Այսօր, 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան Այսօր, 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան Այսօր, 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը