30/08/2017 09:50
«Ելք»-ում դեռ չեն քննարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցը. ՀԺ
Հայաստանի Եվրասիական տնտեսական միությունից դուրսր գալու գործընթաց պետք է սկսի։ Մեկ ամիս առաջ նման հայտարարություն էր արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Հայկական ժամանակ»-ը ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար, պատգամավոր Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է gտնվում պատգամավորի առաջարկը, արդյոք խմբակցությունում քննարկել են Մարուքյանի հայտարարությունը, և ի՞նչ որոշում են կայացրել։
«Դեռևս խմբակցությունում չենք քննարկել, երբ քննարկենք և որոշում կայացնենք, անպայման մամուլի հաղորդագրություն կտարածենք։ Այն, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն արտաքին քաղաքական սխալ էր, դրա մասին մենք դեռ մեր նախընտրական ծրագրում էինք բարձրաձայնել։ Խմբակցության կուսակցություններն էլ բազմիցս խոսել են այս կառույցի ոչ օգտակարության, ինչպես նաև Հայաստանի շահերի դեմ լինելու և երկրի ինքնիշխանությանը վնասելու մասին։ ԵԱՏՄ-ն որևէ լուրջ օգուտ չի տվել Հայաստանին և հիմա սպառնում է ավելի ավելացնել այն քաղաքական մշակույթը, որն առկա է ԵԱՏՄ-ում», - թերթի հետ զրույցում ասել է Գորգիսյանը։