30/08/2017 09:56
Կամավոր Խաչատրյանին կոռուպցիոն պատմությունների պատճառով ազատել են աշխատանքից. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանն ազատվել է պաշտոնից: Պատճառը կոռուպցիոն մութ պատմություններն են:
«Հենց այնպես չեն ազատվում, մի բան անում են, որ ազատվում են, ուղղակի, հաշվի առնելով տարիների ծառայությունը, բավարարվում են ազատելով», - ասել է թերթի աղբյուրը:
«Ուշագրավ է, որ ավելի վաղ կոռուպցիոն պատմությունների համար աշխատանքից ազատվել էր նաև Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Ի դեպ, Խաչատրյանը խնդրել է ընդառաջել իրեն՝ թողնել ևս 1 տարի ծառայել, որպեսզի 20 տարվա զինվորական ստաժ ունենա թոշակի գնալիս: Պարզ չէ՝ կընդառաջե՞ն, թե՞ ոչ։
Մեր տեղեկություններով, վարչության պետ կնշանակվի «Մուրացանի» վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը», - գրել է թերթը: