30/08/2017 16:29
Հայաստանը կարող է ձեռք բերել նորագույն «Վիտյազ» հրթիռային համակարգերը (Տեսանյութ)
Հայաստանը կարող է ձեռք բերել նորագույն C-350 «Վիտյազ» զենիտա-հրթիռային համակարգերը (ԶՀՀ):
««Վիտյազը» սկզբունքորեն նոր համալիր է, այլ ոչ թե խորհրդային համակարգի մոդերնիզացիա, դրա շնորհիվ էլ С-350Е գերազանցում է նույնիս «Բուկ-Մ3»-ին», - «Известия»-ին հայտնել է «Սպառազինության արտահանում» ամսագրի գլխավոր խմբագիր Անդրեյ Ֆրոլովը:
Նրա խոսքով «Վիտյազ» ԶՀՀ-ները կարող են ձեռք բերել այն երկրները, որոնք վախենում են անօդաչու թռչող սարքերի, թևավոր հրթիռների գրոհներից, և միևնույն ժամանակ միջոցները սահմանափակ են:
«Գնորդներ կարող են դառնալ Հնդկաստանը, Ալժիրը, Հայաստանը, Վիետնամը և Մերձավոր Արևելքի այն երկրները, որոնք C-400 գնելու համար գումար չունեն», - նշել է Ֆրոլովը:
«Վիտյազ» համակարգերը՝ С-400-ից չափսերով փոքր են և ավելի էժան, ունեն С-300 բոլոր հնարավորությունները: