30/08/2017 14:08
Արցախում շինարարության աճը կազմել է 38,3%
2017թ. հունվար-հունիսին Արցախում իրականացվել է 20,2 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 38,3 տոկոսով, տեղեկացրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա առաջին կիսամյակում, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15%-ով:
Արցախում շինարարական ակտիվությունը տեսանելի է բոլոր ուղղություններով: