30/08/2017 16:13
«Գորանի» երգը՝ Իվետա Մուկուչյանի նորովի մեկնաբանությամբ. պրեմիերա
Համացանցում է հայտնվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի նորովի մեկնաբանությամբ «Գորանի» ժողովրդական երգը, որը ներառված է «Դաշտերով» նախագծում:
Վերոնշյալ նախագծում ներառված են մի շարք հայկական սիրված երգեր, որոնք նոր մոտեցումներով համատեղ ներկայացնում են Իվետա Մուկուչյանը և Արամ MP3-ին: «Գորանի»-ն շարքում ներառված եզակի ստեղծագործություններից է, որն Իվետան կատարում է միայնակ:
Հիշեցնենք, որ հանրությանն արդեն ներկայացվել են վերոնշյալ նախագծում ներառված «Ալ էղնիմ», «Քամին զանա», «Ղափամա», «Նինո», «Ծիրանի ծառ» երգերը` նորովի մեկնաբանություններով: