31/08/2017 09:39
Վարդան Հարությունյանն ազատվում է հարկայինի հաշվապահ ծառայողներից. «Հրապարակ»
Վարդան Հարությունյանն ազատվում է հարկայինի հաշվապահ ծառայողներից։ ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։ Նրա փոխարեն դեռ նշանակում չկա։
«Հրապարակ»-ի՝ ՊԵԿ աղբյուրները նշում են, որ նրան է պատկանում «Ֆրեդա» վարկային, հաշվապահական, իրավաբանական, բիզնես ծառայություններ մատուցող ընկերությունը, թեև պաշտոնապես տնօրենն այլ անձ է։
«Մենք անդրադարձել ենք այն խնդրին, թե ինչպես են հարկայինի աշխատակիցները հաշվապահական ընկերություններ բացում՝ պետական ծառայության հետ հաշվապահություն անում տնտեսվարողների համար, նրանց հարցերն էլ հարկայինում լուծում», - հավելել է թերթը։