31/08/2017 18:11
Էդվարդ Նալբանդյանն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ քննարկեց ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը
Օգոստոսի 31-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոր անդամներին՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Էդվարդ Նալբանդյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի՝ եռանախագահող երկրների հետ միասին գործադրվող ջանքերը:
Շահագրգիռ մտքերի փոխանակում ծավալվեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների շուրջ։