31/08/2017 15:13
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն այսօրվանից դադարեցնում է գործունեությունը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն օգոստոսի 31-ից դադարեցնում է գործունեությունը:
Կառույցի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն նշել էր, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել:
ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարաձգման շուրջ կոնսենսուսին միանալու մերժումը ոչ միայն վնաս է հասցնում ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեությանը, այլև հանձնառությունների կատարման գործում համագործակցությանը:
«Ադրբեջանն իր իսկ երկրում ոտնահարելով ԵԱՀԿ հանձնառությունները՝ փակեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, որից հետո հարված հասցրեց ընդհանրապես տարածաշրջանում ԵԱՀԿ ներկայությանը», - նշել էր նա։