31/08/2017 13:22
2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը հայ մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ. Հրաչյա Ռոստոմյան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի անդամների հետ:
Նախարարը հույս է հայտնել, որ հետագայում ևս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային հեղինակավոր մրցաշարերում:
«2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն և երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է», - ասել է Հ. Ռոստոմյանը:
Հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հանաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպված ուսումնամարզական հավաքների և մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ: