31/08/2017 20:00
Սերժ Օրյեն տեղափոխվել է «Տոտենհեմ»
ՊՍԺ-ի կոտդիվուարցի պաշտպան Սերժ Օրյեն բուժզննում է անցել «Տոտենհեմում»: Դրանից հետո 24-ամյա ֆուտբոլիստը երկարատև պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ, հայտնում է Championat.com-ըч հղում անելով անգլիական ակումբի պաշտոնական կայքին:
«Տոտենհեմի» հետ կնքած նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Նոր ակումբում Օրյեն հանդես է գալու 24 համարի խաղաշապիկով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տոտենհեմը» պաշտպանի համար կվճարի 24.8 միլիոն եվրո: