31/08/2017 18:27
Համաշխարհային ամառային ուսանողական խաղերում Հայաստանը զբաղեցրել է 26-րդ հորիզոնականը
Թայփեյում անցկացված 29-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին 131 երկրներ 21 մարզաձեւերում խաղարկեցին մեդալների 275 հավաքածու, տեղեկացնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Հայաստանի ուսանող մարզիկները մասնակցել են յոթ մարզաձևի, նվաճել 3 ոսկե, 1 արծաթե, 2 բրոնզե մեդալ և զբաղեցրել 26-րդ հորիզոնականը:
Մեդալների հաշվարկով առաջին եռյակը կազմել են Ճապոնիան (37-27-37), Կորեան (30-22-30), Չինական Թայփեյը (26-34-30):