01/09/2017 09:28
Հացի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է բնակչության թվաքանակի նվազմամբ. «Ժողովուրդ»
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալները նվազման միտումը շարունակվում է։
«Ժողովուրդ»-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզել է, որ այս տարվա հունվար-հուլիսն Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց։
«Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով է նվազել։
Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ։ Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով արտադրության ծավալները», - գրել է թերթը։