01/09/2017 16:25
Լավրովը պատմել է, թե ինչու Ղարաբաղյան հակամարտությունը մինչև այսօր չի լուծվել
Ռուսաստանը պատասխանատու երկիր է, որը հստակ հավատարիմ է մնում այն համաձայնագրերին, որոնք ընդունվել են վերջին 20 տարվա ընթացքում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում և Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդում, հայտարարել է ՌԴ-ի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առջև, հայտնում է ТАСС-ը:
«Այդ համաձայնագրերում զետեղված են կողմերի ցանկությունը՝ Եվրաատլանտյան կազմակերպությունում և Եվրասիայում ձևավորել գործընկերության համար հավասար անվտանգության տարածք, նաև երաշխիքներ, որ մեզանից ոչ-ոք չի ամրապնդի իր անվտանգությունն ի հաշիվ այլոց անվտանգության», - նշել է նա:
Միևնույն ժամանակ, Լավրովը ափսոսանք է հայտնել, որ այդ համաձայնագրերը «այդպես էլ թղթի վրա են մնացել»:
«Դրանք իրավաբանորեն պարտադիր դարձնելու մեր բոլոր փորձերը արևմտյան գործընկերների կողմից մերժվել են, - նշել է նա: - Ես վստահ եմ՝ եթե անբաժան հավասար անվտանգությունը ստանար իրավաբանական պարտադիր ձևակերպում, ապա շատ հակամարտություններ, որոնք այսօր Եվրոպայում պահպանվում են, վաղուց կարգավորված կլինեին»:
ԱԳՆ ղեկավարի կարծիքով դա վերաբերում է նաև Ղարաբաղյան և Մերձդնեստրյան հակամարտություններին:
«Իսկ ուկրաինական ճգնաժամն ի սկզբանե չէր լինի», - իր խոսքն ավարտել է նա: