01/09/2017 15:55
Նեյմարն իր սեփական տունն է ձեռք բերել Փարիզում
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն իր սեփական տունն է ձեռք բերել Փարիզում: «Բարսելոնից» տեղափոխվելուց ի վեր 25-ամյա ֆուտբոլիստն ապրում էր հյուրանոցում: Իսկ հիմա, Le Figaro-ի տեղեկություններով, բրազիլացի ֆուտբոլիստն իր համար 5-հարկանի առանձնատուն է գնել Փարիզի արվարձաններում, փոխանցում է Championat.com-ը:
Նեյմարը կապրի Բուժիվալում, որը 9 հազար բնակիչ ունի:
Նեյմարի տունը բավականին մոտ է ՊՍԺ-ի մարզաբազային: Նշվում է, որ նույն թաղամասում է ապրում նաև Նեյմարի թիմակից Լեյվին Կուրզավան: