Ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում. ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը՝ դպրոցական արկածների մասին

01/09/2017 17:35

Ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում. ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանը՝ դպրոցական արկածների մասին


Յուրաքանչյուրիս կյանքում բեկումնային է դպրոցական շրջանը: Այդ տարիներին ոչ միայն մեր գիտելիքների հիմքն է դրվում, այլ նաև մանկական խենթություններն ու զգացմունքները մեկ այլ փուլ են թևակոխում: Թվաճանաչության ու տառաճանաչության հետ մեկտեղ առաջին «լուրջ սեր» ենք ապրում, հանուն «ազատության» ու արկածախնդրության «փախուստներ» գործում, առաջին ուսուցչուհուն ծնողի պես ընդունում ու ողջ կյանքում այդպես էլ չենք մոռանում…

Ուսումնական տարվա մեկնարկի ղողանջներն արդեն հնչել են՝ բացելով դպրոցների ու ԲՈՒՀ-երի դռները: Այսօր գիտելիքի դարբնոց են ոտք դնում նաև կյանքի լուրջ դասեր անցած ու ճակատագրական դժվարություններ հաղթահարած հերոսները, որոնք դեռ սովորելու ու կատարելագործվելու նպատակ ունեն…

Ապրիլյան պատերազմի մասնակից, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի ասպետ, կրտսեր սերժանտ 21-ամյա Հարություն Բադալյանն առաջին անգամ դպրոցական նստարանի մոտ հայտնվել է 2002 թվականին: Երևանի Դավիթաշեն համայնքի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 միջնակարգ դպրոցի չարաճճի աշակերտին ու ընկերոջն այդ օրն ուղեկցում էին մայրիկները:

«Ես բակի ընկեր ունեի, ում հետ նաև մանկապարտեզ ենք հաճախել: Այնպես ստացվեց, որ դպրոցական ճանապարհն էլ միասին սկսեցինք: Ճանապարհին մեզ միացավ նաև մի աղջիկ, ու դպրոց գնացինք երեքով՝ մեր մայրիկների հետ: Այսքան տարի անց դժվարությամբ կհիշեմ առաջին տպավորությունս, քանի որ այնքան էլ չէինք գիտակցում, թե ուր ենք գնում: Բայց մի բան հաստատ էր՝ մանկապարտեզ հաճախելու տարիներին երազում էի դպրոցի մասին՝ մտածելով, որ այնտեղ ավելի հետաքրքիր է», - Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց նա:

Շփվող ու պրպտուն Հարությունը դպրոցական հենց առաջին օրերին «գտավ» իր առաջին սիրուն, հետո երկրորդին, երրորդին, չորրորդին ու այդպես շարունակ: Սիրուց քիչ բան հասկացող 6-ամյա փոքրիկն իսկական մերօրյա սրտակեր «Դոն Ժուան» էր, սիրահարվում ու հիասթափվում էր ուղիղ շաբաթը մեկ:  

«Հենց առաջին դասարանում ես ամեն շաբաթ մի նոր աղջկա էի սիրահարվում: Ամեն անգամ պատկերացնում էի, որ երբ մեծանամ, հենց այդ աղջկա հետ եմ ամուսնանալու: Բայց հենց «ընկերություն» էինք անում, չգիտես ինչու՝ տվյալ աղջիկն ինձ համար անհետաքրքիր էր դառնում ու «սերս» մեկ ուրիշին էր կպնում», - ժպիտով պատմեց մեր զրուցակիցը:

Դիտարկմանը՝ ինչպե՞ս է դրսևորվում, արտահայտվում դպրոցական երեխաների սերը՝ նկատեց.

«Միմյանց կողքին էինք նստում, անում էինք այն, ինչը չէր կարելի՝ դասի ժամանակ խոսում էինք: Քանի որ շաբաթը մեկ էի սիրահարվում, ստիպված շաբաթը մեկ էլ տեղս փոխում էի: Բնականաբար, նաև, «սիրածդ աղջկան» դպրոցից տուն ես ճանապարհում ու հետո ստիպված ծնողներիդ խաբում, թե ուշանալուդ պատճառը լրացուցիչ դասին նստելն էր, քանի որ ուզում էիր ավելի շատ սովորել»:

Դասերից փախուստն աշակերտների ամենատարածված չարություններից է: Պատանիներն իրենց որոշումն ամեն գնով իրականացնում են: Հարությունը ոչ միայն մասնակցել է այդ նախաձեռնություններին, այլ հաճախ կազմակերպիչը հենց ինքն է եղել: Հիշում է՝ մեկ անգամ էլ դասարանի բոլոր տղաներին փաստի առաջ կանգնեցրեց: Պատճառն առանձնանալու ու աղջիկների միջավայրում միակ «ծաղիկը» դառնալու ցանկությունն էր:

«Առաջին հարկի դասասենյակների պատուհաններին ճաղավանդակներ կային, փախչելն անհնար էր: Դպրոցում մի քանի հոգի էին, ովքեր համարձակվել էին երկրորդ հարկի պատուհաններից թռնել: Ես էլ մի անգամ որոշեցի այդ եղանակին դիմել. պատուհանի մոտ կանգնած մտածում էի՝ թռիչք անե՞մ, թե՞ ոչ, ու այդ պահին իմ «նախկին սերերից» մեկը որոշեց «վրեժը» լուծել ու պայուսակս դուրս նետեց: Ուզած-չուզած՝ թռա: Փառք Աստծո՝ չվնասվեցի, բայց «հանցանքի» վայրում նկատվեցի. ուսուցիչները տեսան, բայց հասցրեցի փախչել նրանց ձեռքից.. Մի անգամ էլ կազմակերպեցի, որ դասարանի բոլոր տղաներով փախնենք, բայց ես մնացի ու բոլոր աղջիկների հետ դասի նստեցի՝ արժանանալով համընդհանուր ուշադրության: Ընկերներս հետո մի քիչ ջղայնացել էին, բայց ես իրենց բացատրեցի, որ ճիշտ եմ արել», - ծիծաղելով խոստովանեց Հարություն Բադալյանը:

Նրան հաջողվում էր «հանցանքները» մայրիկից թաքցնել, հատկապես, որ սովորող երեխա էր, այնպես չէր, որ միայն դպրոցական արկածներին էր տրվել՝ մոռանալով գիր ու գրքի մասին: Ուղղակի, սովորելուն զուգահեռ, ուզում էր օրը հետաքրքիր ու հիշարժան կազմակերպել:

«Դասատուն ինձ առանձնացրել ու մենակ էր նստեցրել: Հետո, երևի, այդ մասին մոռացել էր ու որոշել էր կողքիս մի աղջկա նստեցնել, ում, չգիտես ինչու, այնքան էլ չէի սիրում: Ինձ հարցրեց՝ Հարություն, կողքիդ նստող կա՞, ասացի՝ այո: Հարցին, թե ո՞վ է, պատասխանեցի՝ պայուսակս: Քանի որ գիտեր, որ պատասխանս այդ աղջկան չսիրելու հետ էր կապված, ինձ ծնող կանչեց… Ես սովորել էի մայրիկիս խաղաղեցնելու ձևը՝ ամեն ծնողական ժողովից հետո իրեն մեկ ծաղիկ էի նվիրում ու արագ-արագ խոսում, որ ինքը չհասցնի խոսել», - ժպիտով գաղտնիքը բացեց մերօրյա հերոսը:

Մաթեմատիկան, պատմությունը, անգլերենն ու ռուսերենը նրա ամենասիրելի առարկաններն էին, իսկ այ քիմիան ու ֆիզիկան տանել չէր կարողանում: Առանձնակի վերաբերմունք չուներ նաև կենսաբանության նկատմամբ:

«Քիմիայից միայն մեկ դաս եմ սովորել, որը մինչ այսօր անգիր հիշում եմ: Կոռոզիային էր վերաբերում՝ երկաթյա իրերի, կամուրջների ժանգոտում, քայքայում: Կենսաբանությունից էլ մի անգամ հանձնարարել էին շարադրություն գրել մեղուների մասին: Անկեղծ ասած՝ մեղուների դասից ոչինչ չգիտեի, ու որոշեցի գրել այն, ինչն արձակուրդների ընթացքում գյուղ այցելելով տեսել եմ, լսել: Շատ սիրուն ու հետաքրքիր, բոլորից առանձնացող շարադրություն էր ստացվել: Այդ ժամանակ գնահատականի 5 բալանոց սիստեմն էր, ես 4 ստացա, որը բարձր էր համարվում», - նշեց նա:

Դպրոցական ընկերներից թեկուզ ոչ բոլորի, բայց ոմանց հետ ընկերությունը պահպանվում է առ այսօր: Դասարանցիներից շատերը երկրում չեն գտնվում, բայց Հայաստան գալուց անպայման հանդիպում ու հին օրերն են հիշում:

8-րդ դասարանն ավարտելուց հետո Հարությունն ուսումը շարունակեց Ագրարային համալսարանի հենակետային վարժարանում: Մինչ զորակոչվելը՝ 2013 թվականի սեպտեմբերին, դարձավ նույն համալսարանի Տրանսպորտային փոխադրումների ֆուկուլտետի ուսանող՝ սովորելով ընդամենը մեկ տարի: Զորակոչվելուց հետո՝ 2016թ․ սեպտեմբերից տեղափոխվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետ՝ 2-րդ կուրս, այսօր նա արդեն 3-րդ կուրսի ուսանող է:

Ի դեպ, ընդամենը մեկ օր առաջ Հարություն Բադալյանը ՀՊՏՀ ուսանողական խորհրդի «ՆԺԴԵՀ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ է նշանակվել: Խոստովանում է՝ պատասխանատվությունն առավել է մեծացել, ինքներս մեզ դաստիարակելով՝ պետք է շատ-շատերին դաստիարակենք:

Հերոս-ուսանողի նպատակներն այսօր միայն կարիերայով են պայմանավորված, սրտակեր աշակերտի առօրյան ուսանող Հարությունին չի փոխանցվել:

«Դպրոցն ավարտելուց հետո երևի միանգամից հասունացա, իսկ բանակից հետո փոփոխությունս առավել նկատելի դարձավ: Երևի թե գալիս է մի շրջան, երբ մարդկանց մեջ որոշակի արժեքներ են փոխվում, մոտեցումներն են տարբերվում: Այնպես չի, որ երիտասարդական առօրյայից կտրվել եմ: Նման բան չկա, երիտասարդությունը մեկ անգամ է լինում, ու պետք է այն վայելել: Պարզապես ավելի շատ կարիերայիս վրա եմ կենտրոնացած, ընտանիք կազմելու մասին չեմ մտածում», - հավելեց կրտսեր սերժանտը:

Թեև հիմա սիրտը զբաղված չէ, բայց ընդգծում է՝ երբ հայտնվի այն մեկը, ով «կստիպի» իրեն լիովին անկեղծանալ, ապա կդառնա իր ամբողջ կյանքի ընկերը: Չի թաքցնում՝ կարևորում է ոչ միայն տեսակն ու բնավորությունը, այլև՝ արտաքինը.

«Վստահությունը շատ կարևոր է, դա մարդու ամենամեծ պլյուսներից մեկն է: Կարևոր է նաև բնավորությունը: Բայց չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են՝ արտաքինը երկրորդական է: Չէ՞ որ այդ աղջկա հետ մի ամբողջ կյանք ես անցկացնելու: Կողակիցդ այնպիսին պետք է լինի, որ միշտ կարողանաս մի նոր բան բացահայտես, հետաքրքիր լինեք միմյանց համար: Տեսնենք, կհայտնվի՞ Նա, որ ընտանիք կազմենք»:

Մերօրյա աշակերտներին ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողը կարևոր մի խորհուրդ է տալիս՝ սովորեն բոլոր դասերը, բայց հիմնականում յուրացնեն այն ամենն, ինչն իրենց ամբողջ կյանքում ու ամենուր է պետք գալու: Հայոց լեզվից, գրականությունից, պատմությունից ու մյուս առարկաներից ընտրեն ու սերտեն այն, ինչն ի մի բերելով ու միմյանց կցելով՝ ասելիքը կամբողջացնեն ու ցանկացած միջավայրում կգրավեն բոլորին: Հենց այդ սկզբունքով էլ ինքն է վարվել, ու մինչ այսօր էլ շարունակում է:

«Շնորհավորում եմ և՛ աշակերտների, և՛ ուսանողների սեպտեմբերի 1-ը, ցանկանում, որ ուսման տարիներն անարդյունք չանցկացնեն: Ձեռք բերեն շատ գիտելիքներ, որոնք իրենց պետք է գալու ամբողջ կյանքում ու ցանկացած պարագայում: Միայն ուսմամբ կարելի է շատ ու շատ բարձունքների հասնել: Բոլորիս բարի երթ», - Aysor.am-ի հետ սեպտեմբեր 1-յան զրույցը եզրափակեց Հարություն Բադալյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15/01/2025 22:29 Ինչու՞ են փոխվում համային նախասիրությունները հղիության ընթացքում 15/01/2025 22:13 Բենզինի դիմաց կեղծ թղթադրամով է վճարել 15/01/2025 21:58 ՔՊ-ի գործունեությունը օրգանապես հակասում է ՀՀ պետական շահերին 15/01/2025 21:39 Թուրքիայում հայտարարել են՝ գրոհ է ձեռնարկվել «Թուրքական հոսքի» վրա 15/01/2025 21:22 Իսրայելն ու Պաղեստինը համաձայնության եկան․ հրադադար կհաստատեն 15/01/2025 21:10 Կոստանյանը Փալոնի և Վալադաոյի հետ է հանդիպել 15/01/2025 20:48 Ինչ արդյունքներ են գրանցվել Հայաստանի շախմատի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խաղափուլում 15/01/2025 20:29 Հայաստանի մի շարք մարզերում մառախուղ է, ճանապարհներին՝ ցածր տեսանելիություն 15/01/2025 20:12 Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիր 15/01/2025 19:54 Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին 15/01/2025 19:40 Ականջի վարակային բորբոքում` նորածինների մոտ․ Ինչ անել 15/01/2025 19:21 Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար 15/01/2025 19:06 Մեղադրական դատավճիռ է կայացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ 15/01/2025 18:54 ԱԳՆ-ի հայտարարությունը․ «Հարգանքի տուրք մատուցելով Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին՝ խորապես հավատում ենք, որ միայն կայուն խաղաղությունը կարող է կանխել այսպիսի ոճրագործությունների կրկնությունը» 15/01/2025 18:28 Հայ-ամերիկյան փաստաթուղթը նոր պարտավորություններ կամ երաշխիքներ չի սահմանում՝ Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու համար․ Վարդան Օսկանյան 15/01/2025 18:21 Բայդենի և Բլինքենի կողմից Հայաստանին օգնելու ճիշտ ժամանակն այն էր, երբ Ադրբեջանը ոչնչացնում էր Արցախը, բայց նրանք նախընտրեցին ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Բաքվին․ Արամ Համբարյան 15/01/2025 18:10 Աղոթում եմ նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տները, ովքեր անհամբեր սպասում են լուրերի՝ իրենց հարազատներից․ ԱՄՆ դեսպանը՝ Կալիֆորնիայում կործանարար հրդեհի մասին 15/01/2025 18:04 Հայ-ռուսական զորավարժություններ պլանավորված չեն․ Պապիկյան 15/01/2025 17:58 ՀՀ ԶՈւ պետք է ունակ լինի պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը. Պապիկյան 15/01/2025 17:53 Գլխավոր դատախազությունը պահանջում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, շուրջ 1 միլիարդ դրամ 15/01/2025 17:48 Սուրեն Պապիկյանը չի հիշում՝ մասնակցե՞լ է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, թե՞ ոչ 15/01/2025 17:44 LIVE. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունը 15/01/2025 17:43 Որ դեպքերում Սուրեն Պապիկյանը Զինված ուժերին կրակելու հրաման կտա 15/01/2025 17:34 Կուզե՞ք հայտարարեմ, որ մեր դեմ խաղ չկա, ինչ ուզեք՝ հայտարարեմ, բայց ես ուզում եմ, որ մենք ճիշտ խոսենք. Պապիկյան 15/01/2025 17:28 Քանի դեռ ՀԱՊԿ մեր գործընկերները չեն փոխել իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումը, մեր վերաբերմունքն ու դիրքորոշումը լեգիտիմ է և բխում է ՀՀ շահերից. Պապիկյան 15/01/2025 17:23 Փոփոխությունների արդյունքում ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է 1/5-ով. Պապիկյան 15/01/2025 17:20 Հայաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ համագործակցությունը պահել բարձր մակարդակի վրա. Սուրեն Պապիկյան 15/01/2025 17:11 Հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության փաստաթղթից պարզ չէ՝ ո՞րն է հայկական շահը․ Արտակ Զաքարյան 15/01/2025 17:00 Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան 15/01/2025 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց 15/01/2025 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ 15/01/2025 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար 15/01/2025 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան 15/01/2025 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան 15/01/2025 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք 15/01/2025 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր 15/01/2025 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին 15/01/2025 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր 15/01/2025 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով 15/01/2025 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին 15/01/2025 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների 15/01/2025 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան 15/01/2025 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել 15/01/2025 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան 15/01/2025 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ 15/01/2025 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք 15/01/2025 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան 15/01/2025 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան 15/01/2025 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության 15/01/2025 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները 15/01/2025 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան 15/01/2025 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության 15/01/2025 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան 15/01/2025 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ 15/01/2025 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր 15/01/2025 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան 15/01/2025 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը 15/01/2025 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ 15/01/2025 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան 15/01/2025 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան 15/01/2025 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ 15/01/2025 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել 15/01/2025 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը 15/01/2025 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն 15/01/2025 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց 15/01/2025 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով 15/01/2025 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան 15/01/2025 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան 15/01/2025 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը 15/01/2025 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան 15/01/2025 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան 15/01/2025 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ 15/01/2025 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան 15/01/2025 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ 15/01/2025 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան 15/01/2025 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան 15/01/2025 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր 15/01/2025 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան 15/01/2025 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ 15/01/2025 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 15/01/2025 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան 15/01/2025 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով 15/01/2025 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար 15/01/2025 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին 15/01/2025 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ 15/01/2025 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ 15/01/2025 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա 15/01/2025 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին 15/01/2025 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների 15/01/2025 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա 15/01/2025 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում 15/01/2025 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել 15/01/2025 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել 15/01/2025 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին 15/01/2025 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը 15/01/2025 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը