02/09/2017 09:48
Ռումբի կեղծ ահազանգը, հնարավոր է, կատարել է նախարարության աշխատակիցը. ՀԺ
Երեկ առավոտյան 10։26 ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքում ռումբ կա տեղադրված։ Նախարարության ողջ աշխատակազմը տարհանվել է շենքից։ Որոնողական աշխատանքների արդյունքում շենքում ռումբ չի հայտնաբերվել, և նախարարության աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը։
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ռումբ տեղադրելու վերաբերյալ կեղծ ահազանգի գործով արդեն իսկ կասկածյալ կա։
Վերջինս, որոշ տեղեկությունների համաձայն՝ նախարարության աշխատակից է։ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության վարչությունից թերթի հարցին ի պատասխան ասել են, որ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեն ավելի ուշ։