02/09/2017 09:59
Նաիրիտցիների համար կառավարության պատասխանը «ծիծաղելի» է. ՀԺ
«Նաիրիտ» քիմիական գործարանի նախկին աշխատակիցները դադարեցրել են կառավարության շենքի դիմաց սկսած նստացույցն այն պատճառով, որ ստացել են իրենց հետաքրքրող հարցի պատասխանը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը:
«Պատասխանն իսկապես գոհացուցիչ չէր: Ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը, հանդիպելով «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ, որոնք խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ ամեն ինչից հետո մեզ պատասխանել են, որ եթե կա ներդրումային ծրագիր, ապա դիմեք սնանկության կառավարչին», - ասաց «Նաիրիտի» նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը՝ նշելով, որ կառավարության պատասխանը ծիծաղելի է: