02/09/2017 09:44
Բաբլոյանը Վրաստանում կասի իր «տղամարդկային խոսքը» վիրահայ համայնքին. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` սեպտեմբերի 24-25-ին ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացուցչական պատվիրակությամբ պաշտոնական այցով կլինի Վրաստանում: Դա նրա արտերկրյա երկրորդ այցն է՝ առաջինը Ռուսաստան էր:
«Վրաստանում հոկտեմբերի 21-ին սաքրեբուլոյի (ՏԻՄ) ընտրություններ են: Ասել է թե` Բաբլոյանն ընտրությունների թեժ պահին կլինի Թբիլիսիում և գեոքաղաքականության «հաճելին» կհամատեղի ընտրությունների «օգտակարի» հետ: Գաղտնիք չէ, որ ընտրությունների ժամանակ հատկապես Ջավախքում Ռուսաստանի խառնակչության դոզան մեծ է լինում: Բաբլոյանը, սակայն, կասի իր «տղամարդկային խոսքը» վիրահայ համայնքին», - գրել է թերթը: