02/09/2017 13:30
Իսրայելական կողմի քայլերը դեռ բավարար չեն. Արմեն Աշոտյան
Իսրայելը պետք է ամբողջությամբ բացահայտի իր մասնագետների շուրջ սկանդալը՝ ԱԹՍ-ների կիրառման մասին, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Իսրայելի հեղինակության հարցն է՝ ամբողջական բացահայտումներ անել», - նշեց Ա.Աշոտյանը:
Նրա խոսքով, իսրայելական դրոնների պատմությունը լավ առիթ է՝ ցույց տալու Հայաստանի հանդեպ վերաբերմունքը:
«Շատ տարօրինակ կլինի, որ մարդկանց վրա փորձարկումների դեպքի հաստատվելուց հետո չլինի համապատասխան ռեզոնանս: Այո, այսօր որոշակի քայլեր անում է Իսրայելը, սակայն սա մեզ բավարարել չի կարող», - ասաց Ա. Աշոտյանը: