02/09/2017 13:01
Հայկական պատվիրակությունը Բաքու մեկնելու անվտանգության երաշխիքներ է ստացել
Հայկական պատվիրակությունը կարևորում նեկայությունը եվրոպական բոլոր միջոցառումներին, որտեղ հնարավորություն կա խոսելու խնդիրների մասին, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Մենք չունենք բարդույթներ մեզ սահմանափակելու: Եթե որոշվել է միջոցառումը կազմակերպել Բաքվում, ապա մենք ուզում ենք ու կարող ենք գնալ Բաքու», - նշեց նա:
Ա.Աշոտյանն ասաց, որ երկու օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի կողմից համանախագահներին ուղղված նամակում տրվել են անվտանգության երաշխիքներ բոլոր մասնակիցներին:
«Սա մեզ համար հիմք է շարունակելու նախապատրաստական աշխատանքները կոնֆերանսին մասնակցելու համար», - նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, Բաքվում կմասնակցեն Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված կանանց առողջության և գենդերային հավասարության խթանմանը:
Հայկական պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը: