02/09/2017 09:57
Հայաստանի ազգային հավաքականը պարտվել է Ռումինիային
2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվելով Ռումինիային՝ Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կայացած խաղում նվազագույն հաշվով պարտություն է կրել։
Առաջին խաղակեսում դարպասի գրավում չի արձանագրվել։ Երկրորդ կեսի 54-րդ րոպեին Տարոն Ոսկանյանը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղալու համար երկրորդ դեղին քարտն է ստացել ու հեռացվել խաղադաշտից, իսկ մեր ընտրանու դարպասին նշանակվել է 11-մետրանոց տուգանային։ Նշակետին մոտեցել է Բոգդան Ստանկուն, ում չի հաջողվել գրավել Գրիգոր Մելիքսեթյանի պաշտպանած դարպասը։
Հայաստանի հավաքականը, խաղալով 10 հոգով, մինչև հիմնական ժամանակի ավարտն անառիկ է պահել դարպասը, սակայն 91-րդ րոպեին Ռումինիայի ֆուտֆոլիստ Ալեքսանդրու Մաքսիմին հաջողվել է հաղթական գոլ հեղինակել։
Այժմ E խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
Լեհաստան - 7 խաղ - 16 միավոր
Մոնտենեգրո - 7 խաղ - 13 միավոր
Դանիա - 7 խաղ - 13 միավոր
Ռումինիա - 7 խաղ - 9 միավոր
Հայաստան - 7 խաղ - 6 միավոր
Ղազախստան - 7 խաղ - 2 միավոր
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ հյուրընկալելով Դանիայի ընտրանուն։