02/09/2017 16:43
Սեքսի համար ինձ էլ չգրեք. Ջուսը դիմել է բոլոր տղամարդկանց
Երգչուհի Ջուսը ֆեյսբուքյան իր էջում խնդրանքով դիմել է իրեն նամակներ գրող բոլոր տղամարդկանց, մասնավորապես նշելով.
«Շատերը մտածում են իմ մասին, որ ես խենթ եմ, և գրում են ինձ միայն սեքս առաջարկելու համար։ Այ մարդ, սիրելի տղամարդիկ, ես լուրջ աղջիկ եմ։ Չափից լուրջ եմ, և ինձ սեքսը սեքսի համար չի հետաքրքրում: Ես սիրում եմ ընտանիք, սեր, հարգանք: Ջենթլմեն, խոսքի տեր և թասիբով տղամարդ։ Տղամարդ, ով կհասնի և կսիրի ինձ: Բայց ասեմ՝ ես էլ պետք է սիրեմ։ Այնպես որ, խնդրում եմ, սեքսի համար ինձ էլ չգրեք։ Արդեն, իրոք, անհետաքրքիր է։ Լրջացեք արդեն»: