03/09/2017 21:10
Ինչու՞ Հայաստանը չի մասնակցում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Հայաստանը չի մասնակցել Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին։
Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-ից 11-ը:
Վարժանքների նպատակն է ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերի կազմում համատեղ գործողություններին նախապատրաստումը, ԱՄՆ և գործընկեր երկրների փոխգործակցության կատարելագործումը:
Զորավարժություններին մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ, Բուլղարիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Ռումինիայի զինծառայողները:
Հայաստանը նախապես հայտարարել էր մասնակցության մասին։
Այս պահին պաշտոնական Երևանը չի մեկնաբանում որոշման պատճառը։