04/09/2017 16:52
Global Times. Պեկինը շահագրգռված չէ Փհենյանի տնտեսական շրջափակման հարցում
Չինաստանի կառավարությունը շահագրգռված չէ Հյուսիսային Կորեայի տնտեսական շրջափակման հարցում, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Global Times-ին։
Պարբերականի համաձայն՝ եթե Չինաստանն ամբողջությամբ նավթի մատակարարումները դադարեցնի կամ Հյուսիսային Կորեայի հետ սահմանը փակի, դա չի կարող երաշխավորել, որ Փհենյանը կդադարեցնի միջուկային փորձարկումներն ու հրթիռներ արձակելը։ Հոդվածում ասվում է, որ դրանից հետո, ամենայն հավանականությամբ, երկրների միջև առճակատում կսկսվի։
Այդ պարագայում ՉԺՀ-ի և ԿԺԴՀ-ի միջև հակամարտության ծավալները դուրս կգան ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջև ներկա դիմակայության սահմաններից: Դրանից հետո Վաշինգտոնն ու Սեուլը կարող են Հյուսիսային Կորեայի հարցում Չինաստանին պատասխանատու համարել, ինչը չի համապատասխանում Պեկինի ազգային շահերին։
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը բալիստիկ հրթիռի համար կարող է որպես մարտագլխիկ օգտագործվել։