04/09/2017 16:46
«Առավոտ լուսո»-ն հեռուստադիտողներին կներկայանա հաղորդավարական փոփոխված կազմով
Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ի շրջանակներում յուրաքանչյուր աշխատանքային առավոտ Թինա Խաչատրյանի, Արման Մարգարյանի և Հերմինե Ստեփանյանի հետ մեր հայրենակիցներին բարի լույս կմաղթի նաև Հանրայինի բազմամյա և սիրված հաղորդավար Մարատ Օրդյանը: Հաղորդավարները կներկայացնեն մշակութային, կրթական ու հասարակական անցուդարձը, հետաքրքիր հյուրերի ու կպատմեն կարևոր իրադարձությունների մասին՝ օրվա ռիթմին համահունչ:
Նոր եթերաշրջանում «Առավոտ լուսո»-ն հագեցած կլինի նոր խորագրերով` սոցիալական, հայրենագիտական, առողջապահական, մշակութային, կրթական, ժամանցային ու սպորտային:
Աշնանային նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 11-ին, որով և կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: