04/09/2017 11:29
Ծախսելով հսկայական միջոցներ՝ Ադրբեջանը նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. Պաշտպանության փոխնախարար
1994 թվականին կնքված հրադադարից հետո ադրբեջանական կողմը հետևողական ագրեսիվ քաղաքականություն է վարել՝ հետապնդելով մեկ նպատակ՝ վերադաձնել հսկողությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը։
«Սկսած 2013 թվականից՝ Ադրբեջանը պարբերաբար սրում է իրավիճակը շփման գծում և Հայաստանի հետ պետական սահմանին», -ասաց Զաքարյանը՝ հավելելով, որ այս խնդրին արձագանքելու նպատակով միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին հայկական կողմից ուղղված հարցերը մեծամասամբ մնացել են անարձագանք։
Պաշտպանության փոխնախարարը նշեց նաև, որ Ադրբեջանը շարունակում է սպառազինման քաղաքականությունը, իսկ դա, ըստ Զաքարյանի, վկայում է այն, որ, ծախսելով հսկայական միջոցներ՝ Ադրբեջանը նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով։