04/09/2017 10:54
Պետք է գործել, որպեսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը. Հրանտ Մարգարյան
Արցախի հարցում տարբեր երկրների հետ համագործակցությունն ու ընկերակցությունը նշանակում է Արցախի մասամբ ճանաչում, «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։
«Դա, անշուշտ, ունի քաղաքական նշանակություն ու կարևորություն։ Դա Ադրբեջանի շուրջ կստեղծի հոգեբանական մթնոլորտ, որը նրան կմղի նոր հակազդեցությունների։ Կարծում եմ, որ դա ՀՅԴ-ի կողմից ձեռնարկած ճիշտ նախաձեռնություն է, որը պետք է քաջալերել», - ասաց Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, թե պետք է ճիգ թափել, որպեսզի տարբեր երկրների քաղաքներ ճանաչեն Արցախի քաղաքների հայկական պատկանելությունը։
«Դա Արցախի հարցի շուրջ կստեղծի միջազգային դրական կարծիք», - նշեց Հ.Մարգարյանը։