04/09/2017 16:34
Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնի» հետ Բարտոմեուի պատճառով
«Բարսելոնի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Չնայած նրան, որ ղեկավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է այն շուտով երկարաձգելու մասին, սակայն դա այդպես էլ տեղի չի ունեցել, փոխանցում է Championat.com-ը:
Օգոստոսին Լիոնել Մեսսին հետաձգել է պայմանագրի երկարաձգումը՝ ցանկանալով տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա թիմը նոր մրցաշրջանում: Այժմ նրան խանգարում է նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
AS-ը հաղորդում է, որ Լիոնել Մեսսին չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը քանի ընթանում է նախագահի դեմ ստորագրահավաքը: 30-ամյա արգենտինացին չի ցանկանում լինել այդ գործընթացի մասնիկը: