04/09/2017 19:38
Գերմանական և դանիական խոզերը հարյուր հազարավոր անգլիացիների վարակել են հեպատիտ E-ով
Մեծ Բրիտանիայի մոտ 200 հազար բնակիչ կարող է վարակված լինել հեպատիտ Е վիրուսով (HEV)։ Վարակի աղբյուր է դարձել խոզի մսամթերքը՝ բերված ԵՄ երկրներից, հայտնում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքը, փոխանցում է Lenta.ru-ն:
Անգլիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հեպատիտ Е-ի հաստատված դեպքերը աճել են՝ 2010 թվականի 368-ից հասնելով 2016 թվականի 1266-ի։ Գերատեսչության հաղորդմամբ՝ ներկայում վարակված է երկրի մոտ 200 հազար բնակիչ։
Հիվանդության աղբյուր է անվանվել վիրուսի G3-2 շտամով վարակված խոզամթերքը (խոզապուխտ, երշիկ, նրբերշիկ) եվրոպացի արտադրողներից (Նիդերլանդներ, Դանիա, Գերմանիա)։
Անցած տարի անցկացվել է հիվանդության տարածման պատճառների մանրակրկիտ հետաքննություն, սակայն մինչ 2017 թվականի օգոստոս արդյունքները չեն հրապարակվել խնդրի «առանձնակի զգայունության» պատճառով։