04/09/2017 20:17
Մադոննայի որդին կխաղա «Բենֆիկայում»
Ամերիկյան հայտնի երգչուհի Մադոննայի որդին` 11-ամյա Դևիդ Բանդան կխաղա «Բենֆիկայի» համակարգում: AS-ի փոխանցմամբ, այս պատճառով Մադոննան Նյու-Յորքից տեղափոխվել է Պորտուգալիա: Դրա նախաշեմին երգչուհին մի քանի գրառում է կատարել Ինստագրամի իր էջում:
Մադոննան իր որդու հետ, որին որդեգրել է 2006 թվականին, կապրի Սինտրայում, որը Լիսաբոնի կենտրոնից մոտ 25 կմ հեռավորության վրա է գտնվում:
59-ամյա երգչուհին արդեն առանձնատուն է ձեռք բերել` 7,5 մլն եվրո արժողությամբ: