04/09/2017 13:13
Տեխասի նահանգապետ. «Հարվիի» հետևանքների վերացման համար կպահանջվի 150-180 մլրդ դոլար
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է, որ «Հարվի» փոթորկի հետևանքների վերացման համար կպահանջվի աստղաբաշխական գումար՝ 150 միլիարդից մինչև 180 մլրդ դոլար: Այսպիսով, «Հարվին» դարձել է ամենաավերիչ տարերային աղետն ԱՄՆ-ում:
«Հարվին» նույնիսկ ավելի մեծ վնաս է պատճառել, քան՝ «Կատրինա» փոթորկը, որը 2005 թվականին ավերեց Նոր Օռլեանը, ասել է նահանգապետը Fox News-ին տված հարցազրույցում: Վաշինգտոնի պաշտոնական գնահատումների համաձայն, «Կատրինան» ԱՄՆ-ի տնտեսության վրա նստել է 125 մլրդ դոլար:
Մինչդեռ, ինչպես նշում է BBC-ն, Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության ղեկավար Բրոք Լոնգը նախազգուշացրել է, որ ջրհեղեղից տուժած շրջանները չպետք է ակնկալեն, որ Վաշինգտոնը կվճարի իրենց հաշիվները: «Հարվի» փոթորիկը պետք է ահազանգ դառնա տեղի պաշտոնյաների համար, պնդում է Լոնգը: