04/09/2017 17:47
Զինեդին Զիդան. Չեմ հպարտանում նրանով, որ հարվածել եմ Մատերացիին
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, իսկ այժմ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Աշխարհի Առաջնության 2006 թվականիի եզրափակչում իտալացի ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին հարվածելու մասին: Ֆրանսիացին հեռացվել էր դաշտից, իսկ Իտալիան հաղթել էր 11 մետրանոց հարվածաշարով, փոխանցում է Sports.ru-ն:
«Ես չեմ հպարտացել դրանով և հիմա էլ չեմ հպարտանում: Անհարմար եմ զգում երիտասարդների, մարզիչների, բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր ցանկանում են փոխել ֆուտբոլը դեպի լավը: Սակայն դա իմ կարիերայի և կյանքիս մասնիկն է: Դա այն բաներից է, որը պետք է ընդունել և շարժվել առաջ», - ասել է Զիդանը: