04/09/2017 09:53
Հայաստան-Դանիա հանդիպումը կսպասարկեն շոտլանդացիները
Սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա 2018թ. Աշխարհի առաջնության Հայաստան-Դանիա ընտրական հանդիպումը:
Խաղը կսպասարկի Շոտլանդիայի մրցավարական անձնակազմը՝ Բոբի Մեդենի գլխավորությամբ: Օգնականներն են Գրեմ Ստյուարտը և Ալասթայր Մաթերը:
4-րդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Էնդրյու Դալլասը: Հանդիպման ՖԻՖԱ-ի պատվիրակն է Կլոդ Ռունավոն (Ֆրանսիա), մրցավարների տեսուչը՝ Կոնրադ Պլաուցը (Ավստրիա):