Հենրիխը պիտի թիմին օգնի, իսկ թիմը՝ նրան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

04/09/2017 09:22

Հենրիխը պիտի թիմին օգնի, իսկ թիմը՝ նրան. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ


Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և կիսապաշտպան Արտակ Եդիգարյանի նախախաղային մամուլի ասուլիսը.

- Արտակ, ընդամենը երեք օր ընդմիջումից հետո կրկին հանդիպում եք անցկացնելու: Ինչպիսի՞ն է ֆուտբոլիստների վիճակը, հասցրե՞լ եք վերականգնվել:

- Փորձել ենք առավելագույնս վերականգնվենք, որպեսզի կարողանանք լավ հանդիպում անցկացնել Դանիայի դեմ:

-Արտակ, առաջնությունում բավական ագրեսիվ և արդյունավետ եք խաղում, իսկ նույնը չես ասի հավաքականի կազմում անցկացրած խաղերի ժամանակ: Պատճառը մարզչի նման որոշո՞ւմն է, թե՞ մրցակից ֆուտբոլիստների որակը:

- Հայաստանի առաջնությունը չի կարելի համեմատել նման մակարդակի խաղերի հետ: Բացի դրանից, հավաքականում և ակումբում տարբեր դիրքերում եմ խաղում։ Չեմ կարծում, թե տարբերություն կա, քանի որ ամեն խաղին էլ փորձում եմ առավելագույնս ներդնել ուժերս:

- Պարոն Պետրոսյան, ցավալի պարտություն կրեցինք մի քանի օր առաջ, վերջին րոպեին գոլ բաց թողեցինք: Խաղից հետո նշել էիք, որ մենք արժանի էինք ոչ-ոքիի: Ինչի՞ համար ենք խաղալու:

- Հաղթանակի համար:

- Ի՞նչ տվեց մեզ պաշտպանությունում փորձարկումը՝ երեք պաշտպան կենտրոնում և երկուսը եզրերում: Հաշվի առնելով նաև Տարոն Ոսկանյանի որակազրկումը՝ ինչպե՞ս եք դա փոխհատուցելու:

- Իմ կարծիքով մինչև կարմիր քարտը մենք կարողանում էինք և լավ պաշտպանվել, և լավ գրոհներ կազմակերպել: Կարմիր քարտից հետո արդեն մենք փոխեցինք մեր խաղային մարտավարությունը և սկսեցինք խաղալ չորս պաշտպանով: Ինչ վերաբերում է Տարոն Ոսկանյանին, ապա, իհարկե, դա մեծ հարված է մեզ համար, մանավանդ որ Հրայր Մկոյանը նույնպես բացակայում է: Պաշտպանների պակաս ունենք, բայց կփորձենք լուծում գտնել:

- Ցավոք, առաջին անգամը չէ, որ հավաքականը վերջին րոպեներին գոլ է բաց թողնում: Ռումինիայի խաղից հետո դուք նշել էիք, որ պատճառը թիմի հոգնածությունն էր: Ի՞նչ է պետք անել այդ գնդակներից խուսափելու համար:

- Մոտավորապես 40 րոպե խաղում էինք տաս հոգով, և մրցակիցը անընդհատ ճնշում էր մեզ: Եթե հիշում եք, ես խաղի մեջ նոր պաշտպաններ չմտցրի, այլ հարձակվողներ դուրս բերեցի խաղադաշտ, քանի որ թիմին ուզում էի ցույց տալ, որ անգամ տասը հոգով մենք չենք դուրս եկել դաշտ ամբողջ կազմով պաշտպանվելու: Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ թիմը հասկանա, որ թեկուզ տասը հոգով մենք դեռ շանսեր ունենք: Այդուհանդերձ, վերջին րոպեների գնդակներն իմ կարծիքով հոգեբանական հարց է: Ամեն կերպ փորձում ես պահել ունեցածդ, մի պահ չես հասցնում և հակառակորդը խփում է այդ գնդակը:

-Ձեր գլխավորությամբ առաջին անգամ հավաքականի կազմում տեսանք Գրիգոր Մելիքսեթյանին և Սարգիս Ադամյանին: Շատ ակտիվ խաղ անցակցրեց նաև Տիգրան Բարսեղյանը։ Կխոսե”ք մի փոքր նրանց մասին:

-Գրիգոր Մելիքսեթյանը շատ բարձր մակարդակի խաղ անցկացրեց, բայց դա մի խաղ էր, հուսամ՝ նույն ձև կշարունակի: Տիգրանը մեծ ծավալի աշխատանք տարավ, ու եթե մենք հնարավորություն ունենայինք ևս մեկ փոխարինում անցկացնելու, ապա Տիգրանին կփոխարինեինք: Սարգիս Ադամյանն էլ իմ կարծիքով կարող է մեր թիմին օգնել: Ես նայում եմ նրա մասնակցությամբ բոլոր հանդիպումները երկրորդ Բունդեսլիգայում: Իր թիմում նա այլ դիրքում է հանդես գալիս, բայց իր՝ դաշտում անցկացրած 20 րոպեների ընթացքում նա լավ խաղաց: Կարծում եմ՝ նա մեզ հետագայում շատ կօգնի:

-Որքանո՞վ զգացվեց որակազրկված Արտակ Գրիգորյանի բացակայությունը Ռումինիայի դեմ խաղում:

-Նա այս պահին իր կատարած աշխատանքի և նվիրվածության շնորհիվ շատ մեծ ուժ է մեզ համար: Ունեինք երկու խաղացող, ովքեր շանս էին ստացել այդ դիրքում խաղալու և իմ կարծիքով վատ չխաղացին:

-Նշեցիք, որ պաշտպանությունում խնդիրներ ունենք: Ի՞նչ վիճակում է Գաել Անդոնյանը, եթե նա պատրաստ է խաղալու, ապա ինչու՞ չխաղաց Ռումինիայի դեմ խաղում:

-Գաելը երկար ժամանակ չի խաղացել, իսկ հիմա մի շաբաթ մեզ հետ մարզվեց: Եթե մենք այդ դիրքում խնդիրներ չունենայինք` նա չէր խաղա, բայց հիմա կարելի է այդ մասին մտածել:

-Նշեցիք, որ Գոռ Մալաքյանի փոխարինումն առողջական խնդիրների հետ էր կապված: Ի՞նչվիճակում է նա:

-Գոռը մկանային խնդիրներ ուներ, դրա համար էլ փոխարինվեց: Իմ կարծիքով նա չի հասցնի վերականգնվել:

-Բնականաբար, հավաքականի ամենաքննարկվող ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է: Նախորդ մարզիչներին մեղադրում էին նրան սխալ դիրքում օգտագործելու մեջ: Հիմա կարծես նա իր տեղում է, բայց, այնուամենայնիվ, չի արդարացնում երկրպագուների սպասելիքները: Կխնդրենք մեկնաբանել:

-Հենրիխը շատ լավ խաղ ցուցադրեց, ահռելի աշխատանք տարավ, և եթե նայեք վիճակագրությունը, ապա կտեսնեք, որ նա ամենաշատն է աշխատել և վազել: Բնականաբար, ամեն խաղում մենք նրանից սպասում ենք երեք գոլային փոխանցում և երկու գոլ, բայց սա թիմային խաղ է. Հենրիխը պիտի թիմին օգնի, իսկ թիմը՝ նրան:

-Պարոն Պետրոսյան, Ռումինիայի դեմ խաղում փորձում էինք դրվագներով բարձր պրեսինգով խաղալ: Ինչքանո՞վ ենք պատրաստ մենք նման խաղ ցուցադրել նաև Դանիայի դեմ:

-Հիմա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ խաղից հետո երկրորդ օրը ամենածանրն է: Թիմը հոգեբանորեն վերականգվել է ծանր պարտությունից հետո, բայց ֆիզիկական առումով` դեռ չգիտեմ: Վաղը կորոշենք, թե թիմը ինչ մարտավությամբ կխաղա:

-Դանիայի մոտիվացիան, բնականաբար, շատ ավելի մեծ է լինելու: Ի՞նչ խոսքեր եք գտնելու տղաներին ոգեշնչելու համար:

-Նույնը, ինչ բոլոր խաղերին: Մենք խաղալու ենք հաղթանակի համար, սեփական հարկի տակ, փորձելու ենք ձգտել հաղթանակի: Իհարկե, մեզ մոտ մի փոքր հիասթափություն կա, իսկ իրենք Լեհաստանի դեմ տարած հաղթանակից հետո հոգեբանորեն ավելի լավ վիճակում են գալու, բայց ինչպես գիտեք, Դանիան Հայաստանում հեշտ խաղեր չի ունեցել և ես վստահ եմ, որ վաղն էլ է այդպես լինելու:

-Մենք կենտրոնական պաշտպանի դիրքում խնդիր ունենք. Գոլերի մեծ մասը հենց այդ դիրքից է գալիս: Այդ դիրքում մենք առայժմ լուրջ մրցակցություն չունենք: Ինչպե՞ս ենք լուծելու այդ խնդիրը:

-Համաձայն եմ ձեզ հետ: Այս պահին լուծում չունեմ այդ հարցին, որ պատասխանեմ: Հուսամ՝ լավ երիտասարդ պատշպան կհայտնվի ու կկարողանա մեզ օգնել:

-Ռումինիայի խաղից հետո դուք նշեցիք, որ ունեք ձեր պատկերացումները մեր ազգային թիմի մասին: Կխնդրեմ կիսվել մեզ հետ՝ ինչպիսի՞նն եք տեսնում մեր հավաքականը երեք, վեց ամիս, գուցե մեկ տարի անց:

-Իմ պայմանագիրը մինչև հոկտեմբերի 15-ն է նախատեսված: Պարոն Հայրապետյանը ինձ ցանկանում էր երեք տարվա պայմանագիր առաջարկել, բայց ես չգիտեի, թե ոնց է ստացվելու իմ աշխատանքը հավաքականում, այդ իսկ պատճառով էլ զգուշորեն մոտեցա հարցին: Մենք դեռ ժամանակ ունենք ՀՖՖ նախագահի հետ այդ հարցը քննարկելու: Եթե ամեն ինչ լավ ստացվի՝ ես ևս երկու տարվա պայմանագիր կկնքեմ և թիմին կպատրաստեմ հաջորդ նախընտրական փուլին:

-Ձեր՝ հավաքականը գլխավորելուց հետո երկրպագուները անընդատ ձեզ հետ են, գալիս են արտագնա հանդիպումներին: Ի՞նչ կոչ կանեք երկրպագուներին առաջիկա հանդիպումից առաջ:

-Գան մարզադաշտ և դրական լիցքեր հաղորդեն թիմին: Մենք միշտ տեսնում և զգում ենք նրանց աջակցությունը, դա շատ հաճելի է, և մենք կցանկանայինք, որ վաղը լեցուն տրիբունաներ մեզ աջակցեին:

-Դուք նշեցիք, որ այն ֆուտբոլիստը, որը չի ցանկանում խաղալ հավաքականի կազմում, այլևս տեղ չունի թիմում: Արդյո՞ք դա նշանակում է, որ Անատոլի Այվազովը այլևսչի խաղալու մեր հավաքականում:

-Իհարկե ոչ: Ես մարզիչ եմ և աշխատելու եմ այն ֆուտբոլիստների հետ, ովքեր տվյալ պահին պատրաստ են խաղալ հավաքականում ինչպես ֆիզիկապես, այնպես էլ նվիրվածության առումով: Ես մարզիչ եմ և երբեք ինձ թույլ չեմ տա նման հայտարարություններ անել: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:33 «Ուկրաինան կվերամիավորվի Ռուսաստանին»․ Պատրիարք Կիրիլ Այսօր, 18:18 Այս պայմաններում դժվար թե գտնվի մեկը, ով ուզենա դառնալ ԲԴԽ նախագահ և արժանանալ իմ ճակատագրին. Ռուբեն Վարդազարյան Այսօր, 18:09 Պուտինը նշել է՝ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Արցախում 44-օրյա պատերազմին Այսօր, 17:57 Հայաստանը չի հայտարարել, որ ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, նշանակում է՝ կվերսկսի լիարժեք գործունեությունը Կազմակերպությունում․ Պուտին Այսօր, 17:47 Յուրաքանչյուր երկիր ինքնուրույն է որոշում՝ ինչպես ապահովել իր անվտանգությունը․ Պուտինը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման մասին Այսօր, 17:35 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Այսօր, 17:20 Հաղորդում ներկայացվեց Գլխավոր դատախազություն և Քննչական Կոմիտե՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 17:06 «Եթե խմբակցության անդամներից մեկը կարծիքներ է հայտնում, որոնք խմբակցության մոտեցմանը հակառակ են, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա»․ Ռոբերտ Քոչարյանը՝ Գեղամ Նազարյանի մասին Այսօր, 16:54 Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին Այսօր, 16:46 Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ. սա իրավաբանության խոշտանգում էր. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 16:38 Հայաստանը բաց է համագործակցելու նրանց հետ, ովքեր անկեղծ շահագրգռված են կայուն խաղաղության հաստատմամբ. Հայկ Սարգսյան Այսօր, 16:28 Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց Այսօր, 16:23 Բորելն ավարտում է աշխատանքը Եվրամիության դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Այսօր, 16:15 ՀԱՊԿ-ը հայտարարել է նոր հակամարտությունները կանխելու համար միասին աշխատելու անհրաժեշտության մասին Այսօր, 16:01 Հույս ունենք, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերականգնի կազմակերպությունում լիարժեք մասնակցությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 15:46 Օգնություն՝ փախստականներին. Լեհաստանի նախագահի կինը ՀՀ-ում հանդիպել է Արցախից բռնի տեղահանվածների հետ Այսօր, 15:42 Գոնե մինչև դեկտեմբերի 8-ը մենք «Գոյ» թատրոնի փակ դռների դիմաց ենք լինելու. Սարգիս Արզումանյան Այսօր, 15:31 Արարատ Միրզոյանը և Յուսսի Հալլա-ահոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի և մարտահրավերների շուրջ Այսօր, 15:28 Գեղարքունիքի պարեկները հայտնաբերել են զենք-զինամթերք (Տեսանյութ) Այսօր, 15:22 Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի նորոգման և վերականգնման աշխատանքները Այսօր, 15:13 Եթե ​​Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե Այսօր, 15:05 Ռուսաստանն այսօր 10 անգամ ավելի շատ է հրթիռ արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները միասին․ Պուտին Այսօր, 14:57 Երևանում «Nissan Elgrand»-ը ռեստորանի մոտ կոտրել է օբյեկտի մի քանի սառնարան, բախվել դռանն ու կողաշրջվել Այսօր, 14:54 Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 14:51 ԲԴԽ նախագահ չի ընտրվել. որևէ թեկնածու չի հավաքել բավարար ձայների քանակ Այսօր, 14:48 Հայաստանի ներկայացուցչի բացակայությունը ՀԱՊԿ նիստից բնութագրում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը. Լուկաշենկո Այսօր, 14:42 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով Այսօր, 14:38 Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ

Տվյալ բաժնի վերջին նյութերը