04/09/2017 11:59
Վիլյան վնասվածքի պատճառով բաց կթողնի Լիխտենշթեյն-Իսպանիա հանդիպումը
«Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիթ Վիլյան բաց կթողնի ԱԱ-2018-ի որակավորման փուլի շրջանակում Լիխտենշթեյնի դեմ հանդիպումը, որը կայանալու է սեպտեմբերի 5-ին, հայտնում է Championat.com-ը:
Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը մկանային վնասվածք է ստացել ազգային հավաքականի մարզման ժամանակ:
Ինչպես նշվում է հավաքականի կայքում, Վիլյան կլքի Իսպանիայի թիմի կազմը և չի մեկնի Լիխտեշթեյի հետ հանդիպմանը: